Հասարակություն - Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը այցելել են «Եռաբլուր» պանթեոն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ