Քաղաքական - ԱԳ փոխնախարարը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշոտ Հովակիմյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատվել է նաև Կարեն Նազարյանը, ով ավելի վաղ նշանակվել էր Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան:

Նիկոլ Փաշինյանի այլ որոշումներով ԱԳ փոխնախարարներ են նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը: Վերջինս նախօրեին հետ էր կանչվել Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Իսկ Գրիգոր Հովհաննիսյանն ավելի վաղ հետ էր կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ