Հասարակություն - 30 մլն դրամ գրավով գործարար Սամվել Մայրապետյանը ազատ արձակվեց կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանի որոշմամբ կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։

Այս տեղեկությունը հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Դատարանը, որպես գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել։

 

Փաստաբանը նշեց, որ դատարանից դուրս գալուց հետո իր պաշտպանյալն ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։

Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Գործարարի պաշտպաններն ահազանգում էին, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման եւ գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ