Հասարակություն - Ագարակում 20 զինծառայող նոր բնակարան է ստացել

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»,-գրել է Հովհաննիսյանը՝ կից հրապաևակելով լուսանկարներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ