Հասարակություն - Մայրաքաղաքը կունենա զարգացման 5-ամյա պլան. Հայկ Սարգսյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման 5-ամյա պլան, որն ընդգրկում է 2019-2023թթ. ընթացքում Երևանի տարբեր համայնքների համաչափ զարգացումը, բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը, մշակույթի զարգացումը:

Բանախոսը նշել է, որ ծրագրով նախատեսվում է վերջնականապես լուծել Երևանի աղբահանության, նաև հասարակական տրանսպորտի խնդիրները, խիստ վերահսկողության տակ պահել բնապահպանական հարցերը:

Երևանի փոխքաղաքապետի խոսքերով՝ նախատեսվում է կյանքի կոչել «խելացի քաղաք» ծրագիրը, որը մայրաքաղաքի սպասարկման ոլորտն ավելի ավտոմատացված կդարձնի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ