Հասարակություն - Աննա Հակոբյանը այցելել է «Լուսե» սոցիալ-վերականգնողական կենտրոն

Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 25-ին այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոն:

Աննա Հակոբյանը նախ շրջել է կենտրոնով, ծանոթացել անձնակազմի հետ, որից հետո կենտրոն հաճախող երեխաների հետ միասին պատրաստել անվանական խաղալիքներ և մասնակցել Ամանորյա եղևնու զարդարման արարողությանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի և Հայկ և Էլզա Դիդիզեանների բարերարությամբ կառուցված տարածքում:

 

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ