Քաղաքական - ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքները կիսով չափ կկրճատվեն. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը:

Որպես արդյունք, ասենք եթե ԶՈՒ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ:

Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին:

Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ