Քաղաքական - Պատերազմ անցած մարդուն այդպես չեն անում. Մանվել Գրիգորյանի դուստր

նախկին պատգամավոր, 25մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է Ակնա լճի մոտ գտնվող առանձնատանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը։

Նա նշեց, որ հոր առողջական վիճակը այդքան լավ չէ, փորձում են միջամտություններ անել, դեռեւս բուժման մեջ է։ Այս օրերին Մանվել Գրիգորյանի անվտանգությունը ապահովում են պետության կողմից տրամադրված թիկնապահները։ Հարցին, թե Գրիգորյանի ազատվելը վատ արձագանք էր գտել, օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին Էջմիածնում, գեներալի դուստրը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես նայելով չեմ կարծում, որ դա էջմիածնեցիք են, կարող եք ինքներդ էլ պրպտել եւ տեսնել,եթե էջմիածնեցիք են, ասելիք չունեմ, եթե տենց են ցանկանում, ինչ ասեմ»։ Դիտարկմանը,թե ցուցարարները ուղղորդված են, դատավորը նկատեց. «Ճիշտն ասած՝չեմ կարող ասել՝ ում կողմից են ուղղորդված, բայց բնականաբար երեւում է, որ ուղղորդված են, առանց ուղղորդվելու ոչ մեկ չի կարող։

Նախ, ինքը էջմիածնում չի մնում, որ տենց ոգեւորվել են, ինքը իր Ակնա լճի առանձնատանն է մնում, այդ հոգեվիճակի մարդը չի կարող, պատերազմ անցած մարդուն այդպես չեն անում, ոնց որ իրենք են անում, թեեւ պատմությունը կրկնվում է, մարդիկ իրենց կենդանի հերոսներին չեն գնահատում»։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ