Հասարակություն - Աննա Հակոբյանը ամանորյա ներկայացման հրավերներ է ուղարկել անապահով ընտանիքների երեխաներին

Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն  իր երկու դուստերերի՝ Շուշանի և Արփիի և ևս 800 երեխաների հետ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը:

Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացումը դիտելու համար հրավերներ է ուղարկել սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով, Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների, Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին:

Հրավեր են ստացել նաև հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ փոքրիկները:

Բացի ներկայացումից՝ փոքրիկներին հնարավորություն էր տրված այցելել զվարճանքի կենտրոններ, ուր նրանց ընդունել են անվճար հիմունքներով:

 Թատրոնի դահլիճ առաջին մտնողներն ամենահեռավոր մարզերից մեկի երեխաներն են եղել՝ սյունեցիները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ