Քաղաքական - «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի:

«Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք»,- ասաց նա:

Հարցին, քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց.

«Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ