Հասարակություն - Ո՞ւզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կո՞ւնենա. Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում բազմիցս հանդես է եկել պետական կառավարման համակարգում օտիմալացման մասին հայտարարություններով և ստացել ժողովրդի մանդատն այն իրականացնելու համար: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա. նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի և, ըստ էության, ժողովրդից մենք ստացել ենք մանդատ՝ այդ պրոցեսն իրականացնելու համար:

Ինձ անհանգստացրեց մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին՝ նշելով, թե մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է, մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ո՞ւզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կո՞ւնենա»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մշակութային քաղաքականության հետ կապված կառավարությանն ուղղված քննադատություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ