Քաղաքական - Մանվել Գրիգորյանը հլը որ ազատ չէր արձակվել, իրա ճտերը մեր քաղաքի մեջ շամպայն էին տրաքացնում, սիգնալ էին տալիս. ցուցարարը՝ Դիանա Գասպարյանին

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին է հանդիպել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Մենք մեր իշխանության կողմանկիցն ենք, բայց մենք ճնշում ենք գործադրելու արդարադատության վրա, որպեսզի այն ճիշտ գործի։ Մենք չենք համարում, որ Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի և պետք է ազատ արձակվի»,-քաղաքապետին դիմելով ասաց ցուցարարներից մեկը։

Դիանա Գասպարյանը նշեց, որ խափանման միջոց փոխելը չի նշանակում, որ Մանվել Գրիգորյանը վերջնականապես ազատ է արձակվել և այլևս չի դատապարտվելու․ «Ես էլ եմ վրդովված և ուզում եմ ասել, որ այլևս Մանվել Գրիգորյանը Էջմիածնում գործոն չէ և չի տարբերվում Էջմիածնի քաղաքացիներից իր ազդեցության մակարդակով, կամ լծակով»։

Ցուցարարներից մեկն էլ հակադարձեց, որ Մանվել Գրգորյանը դեռ ազատ չարձակված, նրա կողմնակիցները Էջմիածնում նշում էին այդ իրադարձությունը։

«Մանվել Գրիգորյանը հլը որ ազատ չէր արձակվել, իրա ճտերը մեր քաղաքի մեջ շամպայն էին տրաքացնում, սիգնալ էին տալիս, ուրախացել էին»,-ասաց ցուցարարը։

Դիանա Գասպարյանը ցուցարարների հետ պայմանավորվեց, որ ճանապարհը որոշ ժամանակ անց փակ մնալուց հետո բացվի, քանի որ անհարմարություններ են ստեղծում քաղաքացիների համար։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ