Հասարակություն - 1 օրում բացահայտվել է հանցագործության 44 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության 5, գույքի դիտավորյալ ոչնչացման, հարկերից խուսափելու, սպանության սպառնալիքի և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ընտրական իրավունքի խախտման 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, դատարանի որոշմամբ պահանջները խախտելու, սառը զենքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու և անօրինական միգրացիայի կազմակերպման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, սեքսուալ բնույթի բռնի գործողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ