Հասարակություն - Կարծում եմ` գազի գինը չի բարձրանա. վարչապետի խորհրդական

«Կարծում եմ`գազի գինը չի բարձրանա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տնտեսական գծով խորհրդական Արտակ Մանուկյանը`անդրադառնալով վերջին օրերին տարածված այն տեղեկությանը, թե Ռուսաստանը կարող է բարձրացնել գազի գինը նոր պայմանագիր կնքելու ժամանակ: Նա նշեց, որ այդ առումով Հայաստանը գտնվում է բանակցային ուժեղ դիրքերում:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին, նշեց, որ նորություն չէ, որ բացի այդ հարցի վրա ուշադրություն դարձնելուց, պետք է գնագոյացման թափանցիկությանն ուշադրություն դարձնել:

Հիշեցնենք, որ 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուսական գազը մինչև 2018թ. Հայաստանին տրամադրվում է 150 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց: Նախկինում գինը 165 դոլար էր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ