Քաղաքական - Փաշինյանը ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 20–ին, ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե՛ մասնակցության առումով։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը եւ ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ ՖՄԿ առջեւ դրված խնդիրների լուծման, դրա հետագա զարգացման եւ միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 

Ադամա Ուանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար եւ մեծ հաջողություն համարել Երեւանում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ամենաբարձր մակարդակով կազմակերպումը՝ ընդգծելով Հայաստանի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անձնական ջանքերն այդ գործում: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայում եւ կշարունակի ունենալ ապագայում:

ՖՄԿ ադմինիստրատորը նշել է, որ Հայաստան է եկել հատուկ առաքելությամբ. Հայաստանի՝ որպես կազմակերպությունում նախագահող երկրի գործառույթների մեջ է մտնում ՖՄԿ նոր գլխավոր քարտուղար Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային պայմանագրի ստորագրումը, եւ ըստ սահմանված ընթացակարգի՝ այն ստորագրում է նախագահող երկրի ղեկավարը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՖՄԿ-ում նախագահող երկրի ղեկավար, ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը եւ հանձնել կազմակերպության ադմինիստրատորին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ