Քաղաքական - Փաշինյանը՝ Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունների մասին

Պարոն Լուկաշենկոն հայտարարում է՝ ես այսպես ասացի, այնպես ասացի, բայց չի ասում, թե ես ինչ ասացի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարություններին:

Երբ այդ խոսակցության մասին ինձնից մանրամասներ են խնդրել պատմել, ես ասել եմ, որ չեմ կարող ասել, կոռեկտ չեմ համարում դռնփակ նիստի մանրամասները ներկայացնել, բայց նաև ասել եմ, որ ես բավարարված եմ այդ խոսակցությունից: Ես հիմա էլ եմ ասում, որ բավարարված եմ այդ խոսակցությունից և իմ կողմից այդ խոսակցությունը շարունակելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Հնարավոր է՝ լինեն մարդիկ, որոնք բավարարված չեն այդ խոսակցությունից և դրա համար դեռ պետք է երկար դրա մասին խոսել»,-հայտարարեց Փաշինյանը:


Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի մեղադրանքին, որ Փաշինյանը համարձակություն չունի քննադատելու ՌԴ նախագահ Պուտինին, որը Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողն է, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ իր խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ իր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է: «Ես հավաստաիացնում եմ, որ պաշորն Լուկաշենկոյի կողմից բարձրացված բոլոր հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ ու սպառիչ պատասխաններ: Ես տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է իմ պատասխաններով: հետո ինչ է տեղի ունեցել, ես չգիտեմ»:

 

Հիշեցնենք, որ Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձել էր Մինսկին ուղղված Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Երևանի քննադատությանը:

«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաև Իլհամը (Ալիև)... Ես նրան ասացի, Նիկոլ, եկ վերջակետ դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան ասացի՝ ինչու պապանձվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, և միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Յուրայինների վրա ես հարձակվում, որ օտարնե՞րը հասկանան: Դե, դու ասա, եւ ես կլռեմ… Ահա, այսպիսի խոսակցություն է եղել: Ինչո՞ւմ եմ սխալ: Ինչո՞ւ եմ ես հակահայկական մարդ: Մեզ մոտ հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում»,- ասել էր Լուկաշենկոն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ