Քաղաքական - Արարատ Միրզոյանին ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. Փաշինյան

Մենք կփորձենք 12 նախարարությունների շրջանակում տեղավորվել. Դրա մասին նախընտրական շրջանում ասվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 17 նախարարությունների թիվը կրճատելու մասին լուրերին:

Հարցին, թե առաջին փոխվարչապետի պաշտոնը դուրս է գալիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպիսի առաջարկ կա, կտեսնեն: Նա նշեց, որ Արարատ Միրզոյանին ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. «Երբ որ վերջնական լինի, կհաստատենք: Այն, ինչ կա նախագիծ է»,- ասաց նա:


Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արդյոք Լիլիթ Մակունցն է լինելու, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս դեռևս քննարկման հարց է:

Ըստ վարչապետի՝ պաշտոնների բաշխման գործընթաց չկա, և նշանակումները խնդիրներ առիթ չեն կարող հանդիսանալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ