Հասարակություն - «Շերեմետևո» օդանավակայանում Ստամբուլից Մոսկվա ժամանած ՀՀ քաղաքացու են ձերբակալել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մաքսավորները Ստամբուլից չվերթով Մոսկվա ժամանած Հայաստանի քաղաքացու են ձերբակալել:

Շերեմետևոյի մաքսատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդը փորձել է առանց մաքսատուրք վճարելու անցկացնել ավելի քան 3 կգ ոսկերչական իրեր: Ուղևորի ձեռքի պայուսակի մեջ գտել են 619 ոսկերչական իրեր՝ քարերով, որոնց թվում եղել են ականջօղեր, ապարանջաններ, կախազարդեր և մատանիներ:

Հայաստանի քաղաքացուն մաքսանենգության համար պատասխանատվություն է սպառնում ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 16.2 հոդվածով՝ «Հայտարարագրման ենթակա ապրանքների չհայտարարագրում սահմանված ձևով (բանավոր, գրավոր)», հայտնում է «Ռոսբալտը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ