Քաղաքական - Ադրբեջանի կողմից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ եզրակացություններ անելը վաղ է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանից բանակային ստորաբաժանումների հետքաշման առնչությամբ ինչ–որ եզրակացություններ անելը վաղ է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի երկու հատվածներում՝ Ղազախում և Աղստաֆում զինվորական ստորաբաժանումները փոխարինելու է սահմանապահներով ։

 

«Իհարկե, իդեալական կլիներ զինվորական ստորաբաժանումների հետքաշումը Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Սակայն դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Պետք է նաև հետևել, թե որտեղ են տեղափոխվելու այդ ստորաբաժանումները։ Դա շատ բան կասի։ Դեռևս վաղ է եզրակացություններ անել։


Արցախը հակամարտության 30 տարվա փորձ ունի Ադրբեջան պետության հետ, ոչ թե ադրբեջանցի ժողովրդի, քանի որ ժողովուրդը ինքն էլ իշխող վերնախավի պատանդն է դարձել։ Ուստի, չկորցնելով զգոնությունը, պետք է հետևել տեղաշարժերին ու համապատասխան եզրահանգումներ կատարել ու քայլեր ձեռնարկել»,– նշել է Բաբայանը։

 

 

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ