Հասարակություն - Հայաստանի բնակչությունը նվազել է 13 հազարով

2018թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 972 հազար 7 մարդ, ինչը նշանակում է՝ 13 հազար 4 մարդով պակաս, քան 2017թ. տարեսկզբին։ Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունը։

 

Վիճակագրության համաձայն, 2018թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գյուղականը՝ 36.2%:

 

Նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակ¬չության կառուցվածքում 47.4%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.6%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը կազմել է 36.5 տարի, տղամարդկանց համար` 34.5, իսկ կանանց համար` 38.2 տարի:

 

Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 եւ բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2018թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11.6%:

 

Հունվարի 1–ի դրությամբ մշտական բնակչության 36.2 տոկոսը կենտրոնացված է եղել Երեւան քաղաքում, իսկ Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերից յու¬րաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության 8.5%-8.9%, Լոռու, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7.3%-7.9%, Արագածոտնի, Սյունիքի եւ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4.2%-4.7%, իսկ 1.7%՝ Վայոց ձորի մարզում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ