Հասարակություն - ՊԲ-ում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները

Դեկտեմբերի 17-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ, որոնք իրականացվում են Պաշտպանության նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:

Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Ամփոփիչ ստուգումների նպատակն է մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստականությանը, դաշտային վարժվածությանն ու ֆիզիկական պատրաստությանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ