Հասարակություն - Հանդիպել եմ ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանին, խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվի. Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ներկայացրեց «Երևան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի մանրամասները:

ArmLur.am-ը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց` արդյոք այցի ընթացքում հանդիպել է Մանվել Գրիգորյանին և Ռոբերտ Քոչարյանին: Ի պատասխան Զեյնալյանը նշեց, որ կալանավորների հետ հանդիպման մասով որևէ բան չի կարող ասել` հավելելով, որ հանդիպել է ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին: Հարցին` կարո՞ղ է մանրամասնել` ինչի շուրջ են զրուցել, Զեյնալյանը պատասխանեց. «Խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ