Հասարակություն - Երևանի կենտրոնում ճանապարհային մի քանի արգելող նշաններ կփակվեն ծածկոցներով՝ մինչև գարուն

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում 2018 թվականի դեկտեմբերի 15-ին կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

 

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ ,,Մուտքն արգելվում է՚՚, 3.18.1՝ ,,Աջ շրջադարձն արգելվում է՚՚, 3.18.2՝ ,,Ձախ շրջադարձն արգելվում է՚՚, 3.27՝ ,,Կանգառն արգելվում է՚՚ ճանապարհային նշանները և 8.5.4՝ ,,Գործողության ժամանակ (11.00−24.00)՚՚ ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2019թ. գարուն) կփակվեն ծածկոցներով, և կդադարեցվի դրանց ազդեցությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ