Քաղաքական - Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ վճիռը կհրապարակվի վաղը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: 

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ դատարանը հեռացել է որոշում կայացնելու, որը դեռևս տեղյակ չեն, թե երբ կհրապարակեն: Փաստաբանը նաև պատմել է, որ դատարանում Մանվել Գրիգորյանը ևս մեկ անգամ նշել է, որ մեղքը չի ընդունում, իրեն մեղսագրվում են արարքներ, որոնց մեջ արհեստական կերպով մեղադրվել են նաև ընտանիքի անդամները, և Գրիգորյանը հայտարարել է, որ պատրաստ է նաև դրա համար պատասխանատվություն կրել, եթե, իհարկե, կա նման բան:

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ փաստաբան Արսեն Մկրտչյանն ասել է, որ նա դատարանում վատացել է.

«Շաքարի ցուցանիշը 20.6 էր: Շտապօգնության բժշկի կողմից որևիցե լուրջ միջամտություն չտեսանք: Ես վատացումն արտառոց չեմ համարում, քանի որ մարդը 6 ամիս գտնվել է փակ տարածքում, փակ խցի մեջ, և մեքենայով տեղափոխելը, բերելը, մանավանդ ծանր հիվանդին երկար ժամանակ ռեժիմով դեղ չստանալը, սնունդ չստանալը պետք է բերեր այս վատացմանը»,- ասել է փաստաբանը:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ գրավի միջնորդությունը ներկայացվել է, բայց չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել, քանի որ նախորդ դատական նիստերին հայտարարել էին, որ գրավը 20 մլն դրամ է:

Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ վճիռը կհրապարակվի վաղը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ