Հասարակություն - Դատարանը հեռացավ դատավճիռ կայացնելու՝ Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռ կայացնելու։

Նշենք, որ հոկտեմբերի 9–ին մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր մեղավոր ճանաչել այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին՝ Նորատուսցի Ալիկին եւ նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարվա, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:


Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։

 

Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ