Քաղաքական - Սաշիկ Սարգսյանի որդու արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է, «Ազատությանը» հայտնել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը:

 

«Այդ անձի կողմից Չեխիայի տարածքում իրականացված հնարավոր քրեական հանցագործությունների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չունեմ: Մենք ձերբակալեցինք նրան, քանի որ վերջինս միջազգային հետախուզման մեջ էր: Մենք օպերատիվ-հետախուզական միջոցներով տեղեկություններ ստացանք նրա գտնվելու վայրի վերաբերյալ և այնտեղ էլ նրան ձերբակալեցինք»,- ասել է Դանյեկը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ