Հասարակություն - Ազնավուրի որդին պատմել է Սպիտակի երկրաշարժի օրերին կրած վշտի մասին

«Ազնավուր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազվանուրի որդին՝ Նիկոլան, Rusarminfo-ին տված հարցազրույցում կիսվել է 1988թ. Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի վերաբերյալ հիշողություններով: Շանսոնյեի որդու խոսքերով՝ 1988թ. իր ընտանիքը բնակվում էր Շվեյցարիայում, և սարսափելի ողբերգության լուրը մեծ ցավով է ընդունվել:

«Ես այդ ժամանակ 11 տարեկան էի և կատարվածն ամբողջությամբ չէի ընկալում: Միայն գիտեի, որ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Հայրս խիստ ցնցված էր Հայաստանում տեղի ունեցածից»,- պատմել է Նիկոլան՝ վերհիշելով 1988թ.-ի դեկտեմբերի 7-ը: Նրա խոսքով՝ հայրենիքում ավերիչ երկրաշարժի լուրը ստանալուց հետո, լեգենդար շանսոնյեն անմիջապես մեկնել է Շվեյցարիայից, ապա հայտնի է դարձել, որ սկսել է տուժածներին օգնություն ցուցաբերելու ծրագիր մշակել:

1988թ.-ին Ազնավուրը հիմնել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը, իսկ 1989-ի փետրվարին մեկնել Հայաստան և այցելել աղետի գոտի: Նիկոլան նաև պատմել է, որ հոր՝ Հայաստան մեկնելու և հայրենակիցներին ցուցաբերած օգնության մասին ինքը հեռուստատեսությունից է իմացել:

 

Տարիներ շարունակ «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած բնակիչներին: Երեսուն տարի առաջ ստեղծված հիմնադրամի առաքելությունն այժմ շարունակում է 2017թ.-ին Հայաստանում ստեղծված «Ազնավուր» հիմնադրամը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին՝ ավերիչ երկրաշարժի օրը, Նիկոլա Ազնավուրն այցելել էր Գյումրի և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ