Հասարակություն - Բանակի սննդի կազմակերպումը կվստահվի մասնավոր ընկերության

Հայաստանի զինված ուժերի զորամասերում, դաշտային պայմաններում, դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը պաշտպանության նախարարությունը որոշել է վստահել մասնավոր որևէ ընկերության։ Նախարարությունն արդեն հրապարակել է այն պայմանները, որոնք պետք է բավարարեն մրցույթին դիմող կազմակերպությունները։

 

Այս մրցույթին, սակայն, կարող են իրենց առաջարկները ներկայացնել ոչ միայն հայկական, այլև օտար, այլ պետություններում գրանցված ընկերություններ։ Բավարար է, որ ընկերությունը սննդի կազմակերպման «մասնագիտական գործունեություն» իրականացրած լինի միաժամանակ Հայաստանի առնվազն 5 մարզերում, ինչպես նաև ունենա առնվազն 3 աշխատող, որոնք մասնակցել են առնվազն 8000 մարդու սննդի կազմակերպման։ Կան նաև ֆինանսական և այլ պահանջներ։

Սա փորձնական ծրագիր է, որը կիրականացվի 8000 զինծառայողի սննդի կազմակերպման համար։ Մասնավոր կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացման վերջնաժամկետ է նշվում հունվարի 17-ը, ինչից կարելի է ենթադրել, որ փորձնական ծրագիրը կսկսվի հաջորդ տարվա գարնանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ