Հասարակություն - Աննա Հակոբյանը կաջակցի նոր հաղորդման նախագծին, որի շրջանակներում կնորոգվեն անապահով ընտանիքների տները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին:

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք նոր հաղորդման նախագիծը, որի նպատակն է բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանները կամավորների և բարեգործների օգնությամբ կվերանորոգվեն: Իր խոսքում Ժիրայր Թորգոմյանը շեշտել է, որ ծրագիրն իր մտքում հղացել է Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո:

Գաղափարը ճարտարապետը ներկայացրել է տիկին Հակոբյանին և արժանացել լիակատար աջակցության: Աննա Հակոբյանն էլ, կարևորելով նման բարեգործական նախաձեռնությունների անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակը բարձրացնելու գործում, շեշտել է, որ հիմնադրամն անհրաժեշտության դեպքում կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների վերանորոգման գործում:

Ներկա դրությամբ ընթանում են հաղորդման նախագծի մշակման վերջին աշխատանքները: Նկարահանումները կսկսվեն մոտ օրերս, իսկ հաղորդումը եթեր կհեռարձակվի 2019 թվականի փետրվար ամսից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ