Քաղաքական - Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունից։

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:


Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին, մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ