Քաղաքական - Լևոն Տեր- Պետրոսյանը քվեարկեց հանուն խաղաղության

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը քվեարկել է հանուն խաղաղության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է առաջին նախագահը։

Հարցին ինչպես եք վերաբերում հեղափոխությանը եւ ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը առաջին նախագահն ասաց, որ դա կլինի քարոզչություն․ «Օրենք եք խախտում»։

Հարցին, թե Արցախյան խնդրի վերաբերյլա նա մտահոգություններ ունի, Լեւոն Տեր- Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Տեր- Պետրոսյանն ասաց․ «Այդ ամենը քարոզչություն է, չի կարելի ասել»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ