Հասարակություն - Հայաստանը կմասնակցի Պյատիգորսկում կայանալիք համաժողովին

Դեկտեմբերի 13-ին Պյատիգորսկում կմեկնարկի «Երիտասարդական առաջնորդության եզրին. Սոցիալական դերակատարություն, նորարարություն» թեմայով երկօրյա համաժողով՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գիտական ​​և փորձագիտական ​​հանրության, պետական ​​մարմինների և պետական ​​կառույցների մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է Sputnik Georgia-ն:

 

Միջոցառման կազմակերպիչն է «Հյուսիս-հարավ» քաղաքական գիտական ​​կենտրոնը և Պյատիգորսկի համալսարանը՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի աջակցությամբ:

Համաժողովի ծրագրով նախատեսվում է անցկացնել քննարկումներ, դասախոսություններ, դասընթացներ և վարպետության դասեր: Միջոցառումը կամփոփվի «Ինչպե՞ս դառնալ երիտասարդ առաջնորդ. Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների փորձը» թեմայով կլոր սեղանի շուրջ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ