Հասարակություն - ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, ՄԻՊ աշխատակազմը գործում է վաղ առավոտից

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:

 

Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաեւ մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու եւ ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:

Առանձին ուշադրության ներքո են լրագրողների եւ դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116-100:

Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով`

(043) 512-116՝ Շիրակի մարզ.

(043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ.

(055) 116-615՝ Սյունիքի մարզ.

(043) 513-116՝ Լոռու մարզ.

(043) 507-116՝ Արագածոտնի մարզ.

(043) 514-116՝ Տավուշի մարզ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ