Քաղաքական - ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին կհետևի 17813 տեղական դիտորդ

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը, ինչպես նաև ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը:

 

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև 22 տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք հանձնաժողովում ընդհանուր թվով հավատարմագրել են 17813 դիտորդ:

 

Քվեարկության օրը քվեարկության ընթացքը լուսաբանելու համար հավատարմագրվել է 32 օտարերկրյա և 70 տեղական զանգվածային լրատվամիջոց: Միայն հայաստանյան լրատվամիջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության ընթացքը լուսաբանելու համար հավատարմագրել են 1132 մասնագետի:

 

Հայաստանի թվով 13 ընտրական տարածքներում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ