Հասարակություն - ՔԿ նախագահը ընդունել է զոհված սպայի իրավահաջորդներին

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին ընդունել է 2017 թվականի օգոստոսի 20-ին մահացած ՀՀ ՊՆ N զորամասի նախկին կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ծնողներին եւ փաստաբանին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Անդրանիկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները:


Տուժողի իրավահաջորդները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները՝ քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքներ։

Տվյալ քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ