Քաղաքական - Ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն է տեղի ունեցել. Ռուստամյան

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը շարունակում է համայնքներում և մայրաքաղաքում հանդիպել ընտրողների հետ: Կիրակի, բացի համայնքային հանդիպումներից, նախատեսված էր ՀՅԴ հանրահավաքը Իջևանում: Մինչ այդ, քարոզչական խմբերը այցելել էին Տավուշի մարզի այլ համայնքներ, տարածել կուսակցության նախընտրական ծրագրերը, զրուցել բնակիչների հետ:


«Ընտրել փորձված քաղաքական ուժի, որն ունի ասելիք, ծրագիր, ընտրողի կողքին է՝ անկախ ընտրություններից և ունի կադրեր, որոնք կարող են իրականացնել այդ ծրագրերը»,- կոչ է անում Դաշնակցությունը:

Դաշնակցականները հիշեցրել են, որ իրենք միակ ազգային կուսակցությունն են՝ համահայկական և սոցիալիստական ուղղվածությամբ:

«Ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն է տեղի ունեցել»,- ասել է ՀՅԴ նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ գլխավոր անելիքը դեռ առջևում է:


«Մեզ այդ շռայլությունը թույլ չտանք, որ հանկարծ չպարզվի՝ արեցինք մի կարևոր քայլ առաջ, չպատկերացրինք՝ ինչպես շարունակել, երկու քայլ հետ արեցինք: Պիտի գնանք առաջ մեր քայլերով, որպեսզի կարողանանք կուտակված խնդիրները, որոնք մեզ բոլորիս հանել են հրապարակ և այս շարժման հիմքում են եղել, կարողանանք օր առաջ լուծել»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ