Հասարակություն - Ձեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ. Շարմազանովը՝ Փաշինյանին

Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Նրանք, ովքեր կարծում են, որ սեփական հայրենիքում կարելի է ունենալ հաղթանակներ, չարաչար սխալվում են, չի կարելի սեփական հայրենիքում ունենալ թշնամիներ և յուրայիններ»,-նշեց նա:

Շարմազանովի խոսքով, Փաշինյանը ՀՀԿ-ականներին անվանում է բայղուշ. «Ձեզնից լավ բայղուշ ու լաչառ, այս 7 ամիսների մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ