Քաղաքական - Հայ–ռուսական հարբերությունները ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակեն մնալ ռազմավարական–դաշնակցային. Փաշինյան

Հայ–ռուսական հարբերությունները ինչպես եղել, այնպես էլ պետք է շարունակեն մնալ ռազմավարական–դաշնակցային։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է հետեւողականորեն շարունաեկնք այս գիծը, բայց այդ բառակապակցությունը՝ ռազմավարական–դաշնակցային, ամեն օրվա եւ տարվա հետ պետք է ավելի ու ավելի շատ բան նշանակի։ Մենք չպետք է ուղղակի հույս ունենանք, որ այդ բառակապակցությունը մեր ցանկացած իմաստը կպահպանի ինքն իրենով, դա նույնպես աշխատանք է եւ մեր կառավարություն պատրաստ է այդ աշխատանքը կատարել, որովհետեւ մենք անհրաժեշտ ենք համարում այդ հարաբերություններին նոր՝ ավելի կարեւոր, իմաստ հաղորդել»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։


Երկրների միջեւ ռազմավարական–դաշնակցային հարաբերությունները, Փաշինյանի համոզմամբ, ոչ միայն առաջին դեմքերի հանդիպումներով, այլեւ նախարարների, պատգամավորների, հասարակական, մշակութային գործիչների շփման մակարդակով պետք է լինen. «Ողջունում եմ բոլոր այն հարթակները, որոնց նպատակը երկխոսություն ծավալելն է Հայաստանի ու Ռուսաստանի հանրային, քաղաքական, տնտեսական շրջանակների միջեւ»,– նշեց Փաշինյանը։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ