Քաղաքական - Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ի կարևորագույն առաջնահերթություններից է համարում թվային օրակարգը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի և ընդհանուր եվրասիական օրակարգի համար կարևոր առաջնահերթությունները:


Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորագույն առաջնահերթություններից մեկը թվային օրակարգն է: «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մենք իրականություն պետք է դարձնենք համատեղ ջանքերով: Այն պետք է ներդաշնակեցված լինի Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում: Հակառակ դեպքում դա կարող է նոր խոչընդոտներ առաջ բերել»,- ասել է Սարգսյանը:

Նա հայտնել է, որ այս տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկսել է աշխատել թվային գրասենյակը, որին ԵԱՏՄ անդամ երկրները և բիզնեսի ներկայացուցիչները տարբեր նախաձեռնություններ են փոխանցում: Այդպիսի նախաձեռնություններից է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում ապրանքների տեղաշարժի թվային վերահսկողության, թվային տրանսպորտային միջանցքների ձևավորումն է: «ԵԱՏՄ անդամ երկրներին պետք են ծրագրեր, որոնք կարող են երկրների տնտեսությունները նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը հայտել է, որ հանձնաժողովը դիտարկում է էլեկտրոնային առևտրի Եվրասիական միասնական էլեկտրոնային հարթակի ձևավորման նախաձեռնությունը: Նա ընդգծել է, որ այդ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համաձայնությունը:

«Մենք Ղրղզստանի կողմից նախաձեռնություն ունենք էլեկտրոնային առևտրի Եվրասիական միասնական էլեկտրոնային հարթակի ձևավորման վերաբերյալ, և մենք մշակում ենք այն: Հիմա շուկայում տարբեր նախագծեր կան, օրինակ, «Յանդեքս»-ի և «Սբերբանկ»-ի հարթակների թվայնացումը: Եթե բոլոր երկրները համաձայն լինեն, մենք կողմնակից ենք, որպեսզի ձևավորենք Եվրասիական առևտրային հարթակ»,- նշել է Սարգսյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ