Քաղաքական - Այս աստիճանի աղքատությունը ամոթ է և խարան մեր երկրի համար. Փաշինյան

Մենք կստեղծենք աշխատելու հնարավորություն, ես համարում եմ, որ այս աստիճանի աղքատությունը ամոթ է եւ խարան մեր երկրի համար։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ճամբարակցիների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Փաշինյանի՝ առաջիկա հինգ տարիներին աղքատությունը վերացվելու է երկու փուլով. նախ՝ Հայաստանից պետք է վերացնենք ծայրահեղ աղքատությունը. «Առաջին ամենակարեւոր քայլն արդեն արված է, 85 հազար մարդու՝ թոշակառուի եւ նպաստառուի, ում ստացած գումարը պարենային նվազագույն անհրաժեշտ գումարից ներքեւ է, չի հերիքում հացի, իրենց գումարը 10 հազար դրամով ավելացրել ենք, որ գոնե պարենային գծից վերեւ լինի։ Մենք փուլ առ փուլ գնալու ենք այս ճանապարհով։ Բայց այդ հարցերը հնարավոր է լուծել միայն ու միայն աշխատանքով»։


Նա նաեւ նշեց, որ հավատում է «հայ ազգի հավաքական աշխատասիրությանը». «Ես հավատում եմ յուրաքանչյուրի տաղանդին մենք ստեղծող ժողովուրդ ենք, աշխատող ժողովուրդ ենք, մենք մեր երկիրը հանելու ենք այս աղքատության փոսից, աղքատության ճիրաններից։ Դա անելու համար մի ճանապարհ կա՝ աշխատանք։ Պետք է համախմբվենք եւ աշխատենք մեր երկիրն այս վիճակից հանելու համար»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ