Քաղաքական - Որևէ համայնք չի խոշորացվի առանց բնակիչների համաձայնության. Նիկոլ Փաշինյան

Որևէ համայնք չի խոշորացվի առանց բնակիչների համաձայնության: Այս մասին այսօր Դիլիջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի 1-ին համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ խոշորացված համայնքներն էլ չեն ապախոշորացնի: «Դիլիջանը խոշորացել է 2015 թ.-ին, պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ արդյունք է տալիս: Ի վերջո, պետք է հասկանանք՝ դա արդյունավե՞տ ճանապարհ էր, թե՞ ոչ»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ ժողովուրդը աշխատող է, կարող է վաստակել, պարզապես զրկված է եղել աշխատելու հնարավորությունից, որովհետև «բոլորը խանգարել են, իսկ հիմա բոլորը օգնելու են»:

«Ես ուզում եմ, որ մենք առաջիկա 5 տարիներին տրամադրվենք աշխատանքին ու հաջողության հասնելուն: Մենք պետք է աշխատենք, ոչ թե չարչարվենք ու հասնենք արդյունքների: Մենք այս փուլը սկսել ենք հաղթանակներով ու պետք է շարունակենք հաղթանակներով: Հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ըստ արժանվույնս կգնահատի իր ձայնը:

Ասում են՝ պարզ է, իրենք են հաղթելու: Չէ, պարզ չէ, քանի դեռ չեք քվեարկել: Չմտածեք, թե մի ուրիշ մեկը կքվեարկի մեր դաշինքի օգտին, ինձ հարկավոր է ձեզնից յուրաքանչյուրի ձայնը: Ինձ հատկապես քո ձայնն է պետք: Մեզ հարկավոր է, որ դուք մեզ շատ ուժեղ մանդատով օժտեք: Մեզ ուղակի մեծամասնություն չի հարկավոր, մեզ հարկավոր է համաժողովրդական մեծամասնություն, որ մենք թալանվածը հետ բերենք, բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առաջ բերենք, արմատախիլ անենք կոռուպցիան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ նոր Հայաստանում չկա կառավարություն և ժողովուրդ, բոլորը մեկ մարմին են, որովհետև կա մեկ կարող, մեկ սեր:

 

Վերջում Նիկոլ Փաշինյանն արտասանեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ