Հասարակություն - Վարչապետի աշխատակազմի ղեկավարը Աշոտյանին անակնկալ է մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը Facebook -ի իր էջում գրում է. «Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին:

Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբերից մեկը տրամադրել պարոն Աշոտյանին՝ իր ընտրողների վախերը ցրելու և վստահություն հաղորդելու նրանց, եթե իհարկե իրականում նման բան գոյություն ունի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ