Քաղաքական - Ձայն չտաք այն ուժերին, որոնք փորձել են թեկուզ մի անգամ ընտրակաշառքով ընտրություն հաղթել. Փաշինյան

Եթե ոչ մի քվե չտաք ՀՀԿ-ին, նա չի լինի խորհրդարանում. ես չեմ որոշում, դուք եք որոշում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սպիտակ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, ոչ մի ձայն, որովհետեւ չի կարելի ներել, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ ինչքան փորձում ենք լարում չմտցնել, սիրո եւ համերաշխության մթնոլորտը մտցնել, ոմանք առիթավորվում են:

Այս ընտրություններում կա շատ կոնկրետ առաքելություն, ՀՀԿ-ի թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոց: Նրանք ասում են՝ եթե մտահոգված ես ձայն տուր Հանրապետականին, ես էլ ասում եմ՝ եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս ՀՀԿ-ականներին:

Ես ասում եմ՝ ձայն չտաք այն ուժերին, որոնք փորձել են թեկուզ մի անգամ ընտրակաշառքով ընտրություն հաղթել, ոչ մի ձայն որեւէ ուժի, որը սպառնալիք է կիրառել ժողովրդի նկատմամբ, ոչ մի ձայն այն ուժին, որը մտածում է, որ Հայաստանում կարելի է բռնության ու զենքի ուժով հարցեր լուծել Հայաստանում: Սա էսօր իմ ամենամեծ շոկն է, որ այսօր ՀՀ-ում կա քաղաքացի, որ ասում է, թե վախենում է կոռումպացված ՀՀԿ-ական իշխանությունից»,-հայտարարեց Փաշինյանը: Անդրադառնալով աղքատության խնդրին, նա ընդգծեց, որ վագոններից դուրս գալու ճանապարհը քայլ անելն է. «Մի մնացեք վագոնների մեջ: Թավշյա հեղափոխությունը բացել է մտքի վագոնների դռները: Եվ մենք այսօր քվե ենք ակնկալում Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:

Մենք աղքատության հաղթահարումը չենք պատկերացնում, որ գանք բրինձ ու փող բաժանենք, որովհետեւ այդ բրինձը պրծավ, հետո մարդն ինչ է անելու: մենք դա տեսնում ենք ներդրումների, աշխատանքի միջոցով: Ինձ քաղաքից քաղաք անցնելուց մոտենում են գործարարներ ու ասում են, որ պատրաստվում են ներդրումներ անել: Մենք պետք է այնպես անենք, որ դպրոցն ավարտող երեխան առնվազն 3 օտա8 լեզու իմանա»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ