Քաղաքական - Նախորդ կառավարությունը պետք է ավելի խորն ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ. Մարուքյանը՝ Ամուլսարի մասին

«Մի բան ակնհայտ է, որ նախորդ կառավարությունը պետք է ավելի խորն ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ և չհասնեինք այն իրավիճակին, որին հիմա հասել ենք: Սա շատ լուրջ խնդիր է: Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք այնպիսի արժեքներ, որոնք անգին են ինձ համար ու որևէ թվով ձևակերպված ներդրում չի կարող այդ արժեքներին դիմակայել, բայց մյուս կողմից՝ ունենք մի իրավիճակ, որ Հայաստանի միջազգային վարկը ներդրումային միջավայրի հետ կապված լուրջ վտանգի առարկա կարող է դառնալ նմանատիպ ուղերձներով»,- Ամուլսարի խնդրի շուրջ Վայոց ձորի մարզում՝ բնակիչների հետ զրույցի ժամանակ, ասել է ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը:


Մարուքյանն իր խոսքում նշեց, որ միջազգային հանրությունը հաշվի չի առնում ներքաղաքական իրադարձությունները, այսինքն՝ եթե միջազգային ներդրողը տեսնում է, որ պետությունը սկզբում թույլ է տալիս ներդրում, իսկ հետո ոչ, ապա դա ներդրողի համար ընկալելի չէ:

«Մի կողմից այդ անգին արժեքներն են ու մյուս կողմից՝ մեր պետության միջազգային վարքը: Պետք է այս իրավիճակից լուծումներ գտնել: Այս պահին մենք ամեն կերպ աջակցում ենք այն մոտեցմանը, որ պետք է խորությամբ ուսումնասիրություններ կատարել»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ