Հասարակություն - Երևանի քաղաքապետարանի ենթակայության ստորաբաժանումներում մեկնարկած օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում մեկնարկած օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին: Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած արտահերթ նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ ինքն արդեն սկսել է օպտիմալացման գործընթացը:

«Եթե նախկին քաղաքապետն ուներ 9 խորհրդական, ինձ մոտ 4 խորհրդական են, 5 օգնականի փոխարեն ինձ մոտ 1 օգնական է»,-ասաց նա: Արտահերթ նիստում Երևանի ավագանին Երևանի քաղաքապետարանի Ներքին աուդիտի բաժնի հաստիքակազմն ընդլայնելու մասին որոշում ընդունեց: «Հաստիքակազմի ընդլայնման հիմնավորումը պայմանավորված է ներկայումս Երևանի քաղաքապետարանի համակարգում գործող 530 առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող լայնածավալ գործունեությամբ, որն օրենսդրությանը համապատասխան պետք է յուրաքանչյուր 3 տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ներքին աուդիտի կողմից ուսումնասիրման»,- ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Ներքին աուդիտի բաժնի նոր հաստիքակազմը դառնալու է 10 հոգի՝ 1 բաժնի պետ, 7 գլխավոր մասնագետ, 2 առաջատար մասնագետ: Միջին աշխատավարձը կկազմի մոտ 233 հազար դրամ:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ