Հասարակություն - Տիգրան Ավինյանը դատի է տվել Բորիս Թամոյանին

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դատի է տվել եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանին։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Փոխվարչապետի պաշտոնակատարը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Գևորգ Բալյանին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ