Քաղաքական - «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից՝ մինչև քարոզարշավի ավարտը լինելով 47 մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսի վաղը Ագարակ քաղաքից։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կուսակցության նախագահ, ԼՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

«Շարժվեցինք դեպի Սյունիք: Վաղը քարոզարշավը կմեկնարկենք Ագարակ քաղաքից և մինչև քարոզարշավի ավարտը կայցելենք 47 մեծ ու փոքր քաղաքներ, գյուղեր: Լուսավորենք Հայաստանը միասին»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ