Քաղաքական - Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պատվիրակության հետ՝ ՄՄՀ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորությամբ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների և թե՛ պետական կառավարման համակարգի այլ մարմինների միջև։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նախօրեին՝ նոյեմբերի 23-ին, Ստեփանակերտում կայացած՝ փոխադարձաբար առևտրային ներկայացուցչություններ հիմնադրելու մասին երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրումը։

Կողմերի գնահատմամբ՝ համաձայնագիրը կլրացնի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազան և կարևոր քայլ կհանդիսանա տնտեսության ոլորտում կայուն փոխգործակցության հաստատման համար։


Հանդիպմանը նաև քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունների և համատեղ գործնական ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ