Հասարակություն - Մեկնարկեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոր քննությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ մեկնարկեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով նոր քննությունը։

Նշենք, որ 2018թ. հունիսի 15–ին ՀՀ վճռաբեկ դատարանը փոխել էր Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանն եւ Արմեն Պողոսյանի խափանման միջոցները՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշել էր գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:


Սամվել Բաբայանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Արամ Ղլեչյանը, մյուս երկու ամբաստանյալները հայտարարեցին, որ պաշտպանի կարիք չունեն։

Այսօրվա դատական նիստում Ղլեչյանը միջնորդեց դատարանին՝ պաշտպանական կողմին տրամադրել Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնք գործի դատաքննության ընթացքում հասանելի չեն եղել իրենց։ Սամվել Բաբայանն էլ նկատեց, որ դա կարևոր ապացույց է, որը պետք է դատարանում ուսումնասիրվի։

 

«Ծանոթանալով այդ գաղտնալսումներին՝ հնարավոր է միանգամից գործը կարճեք, դատախազներն այդ ապացույցը շատ պինդ դրել են տակները՝ նստել»,– ասաց նա։

Այպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ