Քաղաքական - Անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը. Փաշինյան

Այսօր վարչապետի պաշտոնակատարին հարցեր ուղղելիս լրագրողները հիշեցրել են, որ այս տարի ավելի քիչ՝ 1 մլն դոլարով պակաս գումար է նվիրաբերվել, քան նախորդ տարի:

«Անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը, մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անելիքը, բարեփոխումնրը և կգանք ընդհանուր հայտարարի»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողները հետարքրվել են, թե արդյո՞ք տեղյակ է Փաշինյանը՝ նախորդ տարիներին խոշոր գումարներ նվիրաբերած օլիգարխներն ու մեծահարուստները մասնակցել են մարաթոնի՞ն, թե՞ ոչ.

«Ես տեղյակ չեմ: Ինչո՞ւ պետք է տեղյակ լինեմ»,- պատասխանել է Փաշինյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը որևէ ազդեցություն ունեցե՞լ է դրամահավաքի չափի վրա, վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է, թե «հնարավոր է, չի բացառվում»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնն ավարտվել է այսօր: Ավարտին հայտարարվել է, որ ընդհանուր հաշվարկով շուրջ 12 ժամում «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերվել 11 միլիոն 109 հազար 633 դոլար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ